Իրակլի Ղարիբաշվիլի. Ջեյմս Ափաթուրայի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք եվրատլանտյան ճանապարհին Վրաստանի նշանակալի ձեռքբերումները
Իրակլի Ղարիբաշվիլի. Ջեյմս Ափաթուրայի հետ հանդիպմանը մենք քննարկեցինք եվրատլանտյան ճանապարհին Վրաստանի նշանակալի ձեռքբերումները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հետ հանդիպմանը:

«Ես ողջունում եմ Ջեյմս Ափաթուրայի այցը Թբիլիսի: Մենք քննարկել ենք ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը, Սևծովյան անվտանգության հարցերը, ինչպես նաև եվրատլանտյան ճանապարհին Վրաստանի նշանակալի ձեռքբերումները և ինտեգրման գործընթացի քաղաքական հարթությունում հետագա առաջընթացի անհրաժեշտությունը», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: