Իրակլի Ղարիբաշվիլի. Հզոր Վրաստանը պետք է լինի ընդհանուր տուն վրացիների, աբխազների, օսերի, այս հողի վրա ապրող բոլոր մարդկանց համար, մենք պետք է Վրաստանը դարձնենք մի երկիր, որին ձգտում էին մեր նախնիները

Հզոր Վրաստանը պետք է դառնա վրացիների, աբխազների, օսերի, այս երկրում ապրող բոլոր մարդկանց, բոլոր հյուրերի համար ընդհանուր տուն, որը պետք է կառուցվի բոլորիս համատեղ ջանքերով և պետք է հասնենք այդ արդյունքին, – ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` խորհրդարանում զեկույցը և երկրի զարգացման տասնամյա ծրագիր ներկայացնելիս:

Ըստ նրա, Վրաստանը դրա ներուժն ունի:

«Մենք դրա տաղանդն ու ներուժն ունենք: Մենք պետք է Վրաստանը վերածենք մի երկիր, որին դարեր շարունակ ձգտել են մեր նախնիները: Մեզ պետք է քաղաքական խաղաղություն, կայունություն երկրում և երկարաժամկետ զարգացում, որպեսզի մեր երկիրը արժանի տեղ հաստատի որպես ամենահին և եզակի մշակութային ազգերից մեկը և ուժեղ պետություն», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: