Իրակլի Ղարիբաշվիլի. Հաստատ կարող ենք ասել, որ առաջիկա օրերին մենք կստանանք պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն դոզա
Իրակլի Ղարիբաշվիլի. Հաստատ կարող ենք ասել, որ առաջիկա օրերին մենք կստանանք պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն դոզա

Այսօր մենք հաստատ կարող ենք ասել, որ առաջիկա օրերին մենք կստանանք պատվաստանյութի ավելի քան մեկ միլիոն դոզա, – այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնելիս:

«Հիշեցնեմ, որ մենք բանակցություններ ենք վարել «Ֆայզերի» հետ՝ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութ ստանալու, ինչպես նաև մեկ միլիոն «Սինոֆարմ», «Սինովակ», «Նովովաքսի» 700 հազար դեղաչափ, ընդհանուր առմամբ 4 միլիոն դեղաչափ մինչև տարվա վերջ, ինչը բավարար կլինի մեր պլանավորված մակարդակին հասնելու համար. Բնակչության 60 տոկոսը լինի պատվաստված», – ասաց Ղարիբաշվիլին:

Բացի այդ, Վրաստանի վարչապետը շնորհակալություն հայտնեց բժիշկներին:

«Շնորհակալություն մեր հերոս բժիշկներին, անցած բարդ ժամանակաշրջանից հետո», – ասաց Ղարիբաշվիլին: