Իրակլի Ղարիբաշվիլի. Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել ենք Արևելյան գործընկերության տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում Եվրամիության ակտիվ ներգրավման հարցը

Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտաքին գործերի նախարարների հետ քննարկել ենք Արևելյան գործընկերության տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում Եվրամիության ակտիվ ներգրավման անհրաժեշտության հարցը,- այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին գրել է «Թվիթեր» սոցիալական ցանցում:

Ես հանդիպեցի Ժոզեֆ Բորելի հովանու ներքո Վրաստանում և Հարավային Կովկասում այցով գտնվող Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի արտգործնախարարների հետ: Մենք քննարկել ենք ԵՄ ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունն ապահովելու համար: Մենք կարևորեցինք ռուս-վրացական հակամարտության խնդրի պահպանումը ԵՄ օրակարգի առաջնահերթ կետերի շարքում», – գրել է Իրակլի Ղարիբաշվիլին: