Իրակլի Ղարիբաշվիլի. ԱՄՆ կառավարության և նախագահի որոշմամբ, «Pfizer» պատվաստանյութի մի քանի հարյուր հազար դեղաչափ կնվիրաբերվի Վրաստանին
Իրակլի Ղարիբաշվիլի. ԱՄՆ կառավարության և նախագահի որոշմամբ, «Pfizer» պատվաստանյութի մի քանի հարյուր հազար դեղաչափ կնվիրաբերվի Վրաստանին

ԱՄՆ կառավարության և նախագահի որոշմամբ, «Pfizer» պատվաստանյութի մի քանի հարյուր հազար դեղաչափ կնվիրաբերվի Վրաստանին,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ լրացուցիչ մանրամասները հայտնի կդառնան բանակցություններն ավարտվելուն պես:

«ԱՄՆ կառավարության և անձամբ նախագահի որոշմամբ, «Pfizer» պատվաստանյութի մի քանի հարյուր հազար դեղաչափ նվիրաբերվելու է Վրաստանին: Մենք այդ մասին մեր հասարակությանը կտեղեկացնենք մի փոքր ուշ՝ մեր բարեկամների և գործընկերների հետ վերջին մանրամասները քննարկելուց հետո», – ասաց Իրակլի Ղարիբաշվիլին: