Իրակլի Ղարիբաշվիլի. 2025 թվականին բոլոր քաղաքները կունենան շուրջօրյա ջրամատակարարում, իսկ 2030 թվականին՝ ամբողջ երկրի բնակչությանը լիարժեք հասանելի կլինի արտոնագրված և որակյալ ջրամատակարարում
Իրակլի Ղարիբաշվիլի. 2025 թվականին բոլոր քաղաքները կունենան շուրջօրյա ջրամատակարարում, իսկ 2030 թվականին՝ ամբողջ երկրի բնակչությանը լիարժեք հասանելի կլինի արտոնագրված և որակյալ ջրամատակարարում

2025 թվականին բոլոր քաղաքները կունենան շուրջօրյա ջրամատակարարում, իսկ 2030 թվականին՝ ամբողջ երկրի բնակչությանը լիարժեք հասանելի կլինի արտոնագրված և որակյալ ջրամատակարարում: Դա պետք է լինի մեր հիմնական խնդիրը, – ասաց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ խորհրդարանում տարեկան զեկույցը ներկայացնելու ժամանակ:

Կառավարության ղեկավարի խոսքով, կշարունակվի աջակցությունը բարձրալեռ բնակավայրերին:

«Մեր թիմի համար առաջնահերթություններից մեկը պետք է լինի բնապահպանական չափանիշների պաշտպանությունը: Օդի աղտոտվածության դեմ պայքարը շարունակում է մնալ որպես հիմնական մարտահրավեր ամբողջ աշխարհում: Մեր խնդիրը պետք է լինի առաջիկա տարիներին օդի որակի բարելավումը, օդի, ջրի և հողի աղտոտումը նվազեցնելու համալիր միջոցառումներ ձեռնարկելը: Ժամանակակից եվրոպական մոտեցումները, իհարկե, պետք է հիմնված լինեն պահպանվող տարածքների ընդլայնման և կառավարման վրա: Հաջորդ 10 տարիների ընթացքում պահպանվող տարածքները 800 000 հեկտարից կդառնա մեկ միլիոն հեկտար, ինչը կազմում է մեր երկրի տարածքի մոտ 17%-ը: Պահպանվող տարածքներում էկոտուրիզմից եկամուտները պետք է հնգապատկվեն: Մեր երկրի ամբողջ տարածքում կներդրվի ջրային ռեսուրսների կառավարման եվրոպական համակարգ: Մենք պետք է բարելավենք մեր գետերի էկոլոգիական վիճակը, ապահովենք ջրի ռացիոնալ օգտագործումը, խստացնելու ենք միջոցները որսագողությունը և անտառահատումները վերացնելու ուղղությամբ», – ասաց վարչապետը: