Իրակլի Դավիթաշվիլին կղեկավարի Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոնը
Հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոնն ունի նոր ղեկավար։ Բժշկական հաստատությունը կղեկավարի Իրակլի Դավիթաշվիլին, որին աշխատակիցներին ներկայացրել է առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն։
Նախարարը կենտրոնի նոր ղեկավարին մաղթել է հաջողություններ ապագա գործունեության մեջ և նշել, որ համատեղ ջանքերով կիրականացվեն մի շարք կարևոր բարեփոխումներ հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման ուղղությամբ։
«Իրակլի Դավիթաշվիլին ունի մեծ փորձ՝ աշխատելով ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածներում։ Նա զբաղեցրել է մի շարք կարևոր պաշտոններ Առողջապահության նախարարությունում։
Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել կենտրոնի նախկին ղեկավար Լևան Չակվետաձեին աջակցության, համագործակցության և արդյունավետ աշխատանքի համար», – ասվում է Առողջապահության նախարարության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ։