Իրակլի Չիքովանին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերի հետ
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Յաշար Գյուլերի հետ։
Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զրույցը շոշափել է տարածաշրջանային անվտանգության և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։
«Երկու երկրների պաշտպանության նախարարությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և դրա հետ կապված սպառնալիքները։
Իրակլի Չիքովանին և Յաշար Գյուլերը խոստացել են միմյանց աջակցել և հայտնել են տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը նպաստելու պատրաստակամություն», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։