Իրակլի Չիքովանի. Եվրամիության կողմից հրապարակված փաստաթղթում հստակ նշված է, որ Վրաստանը տարածաշրջանում Եվրամիության կարևորագույն գործընկերն է
Իրակլի Չիքովանի. Եվրամիության կողմից հրապարակված փաստաթղթում հստակ նշված է, որ Վրաստանը տարածաշրջանում Եվրամիության կարևորագույն գործընկերն է

Եվրամիության կողմից հրապարակված փաստաթղթում հստակ նշված է, որ Վրաստանը տարածաշրջանում Եվրամիության կարևորագույն գործընկերն է,- այս ասին հայտարարել է արտաքին հարաբերությունների հարցերով վարչապետի խորհրդական և մամլո խոսնակ Իրակլի Չիքովանին՝ այսօրվա մամլո ասուլիսին:

Չիքովանին գնահատել է Եվրամիության կողմից հրապարակված զեկույցը, որը վերաբերում է Վրաստանի կողմից 2019 թվականի ընթացքում Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտականությունների կատարմանը:

Նրա խոսքով, Ասոցացման համաձայնագրի մասին զեկույցում գրանցված է, որ Եվրամիությունը լիարժեք աջակցություն է հայտնում Վրաստանի տարածքային ամբողջականությանը և դրական գնահատում այն առավել խորացված համագործակցությունը, որը Վրաստանն ունի Եվրամիության հետ արտաքին քաղաքականության և պաշտպանության ոլորտներում:

«Չնայած առաջընթացի, փաստաթղթում կան որոշ նշումներ առանձին հարցերի հետ կապված, որոնց շուրջ Վրաստանի իշխանությունն ունի տեսլական, ընդգծի, ծրագրի կոնկրետ բարեփոխումներ և համապատասխանաբար, հասնի ցանկալի արդյունքների»,- նշել է Չիքովանին:

Եվրամիությունը հրապարակել է «Վրաստանի կողմից ասոցացման գործընթացի իրականացման մասին» չորրորդ զեկույցը: