Իրակլի Չիքովանի. ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների առումով մենք պատմական գագաթնակետին ենք, ունենք կոնկրետ ծրագիր, ըստ որի՝ դաշինքի հետ համատեղելիությունը մեծանում է
Իրակլի Չիքովանի. ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների առումով մենք պատմական գագաթնակետին ենք, ունենք կոնկրետ ծրագիր, ըստ որի՝ դաշինքի հետ համատեղելիությունը մեծանում է

Վրաստանի պաշտպանության նախարարությունը կոնկրետ ծրագիր ունի, ըստ որի ՆԱՏՕ-ի հետ մեր համատեղելիությունը մեծանում է,- ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։

Չիքովանիին հարցրել են՝ արդյոք թափանցիկության մասին օրենքը կխոչընդոտի՞ ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի հարաբերություններին։

«Ես ձեզ անկեղծորեն կասեմ, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների առումով մենք պատմական գագաթնակետին ենք։ Գործնականում պետություններից ոչ մեկը չունի համագործակցության այնպիսի մեխանիզմներ, որոնք ունեն Վրաստանն ու ՆԱՏՕ-ն։ Մեր համագործակցությունն արտահայտվում է կոնկրետ համատեղ զորավարժություններին, գործողություններին մասնակցելու առումով։ Այնպես որ, այստեղ ընդհանրապես հարց չպետք է լինի։ Վրաստանի պաշտպանության ուժերը, նախարարությունը կոնկրետ ծրագիր ունի, ըստ որի մենք զարգանում ենք, և որով մեր փոխհամատեղելիությունը մեծանում է»,- ասել է Իրակլի Չիքովանին։