Իրակլի Չիքովանի – Գիա Բարամիձեի հայտարարությունը բացահայտ սուտ է և հիմարություն, դա դավաճանություն է
Գիա Բարամիձեի ասածը, մի կողմից, բացահայտ սուտ է, մյուս կողմից՝ հիմարություն, և երրորդ՝ դա դավաճանական հայտարարություն էր,- Շինդիսիում լրագրողներին ասել է Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիքովանին։
Նրա խոսքով՝ ինքը լավ է հասկանում վետերանների դիրքորոշումը։
«Ես շատ լավ եմ հասկանում մեր վետերաններին, նրանց դիրքորոշումը։ Սա նրանց համար վիրավորական է։ Վրացական բանակը, վրացի զինվորները և Վրաստանը երբեք ոչ մի գերի չեն գնդակահարել», – ասել է Իրակլի Չիքովանին։