Իրակլի Չիքովանի. Բունդեսթագում կայացած հանդիպումներում ընդգծվել է, որ Վրաստանի ռազմավարական նպատակներին հասնելու համար առանձնահատուկ նշանակություն ունի Գերմանիայի քաղաքական աջակցությունը
Խորհրդարանական «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Իրակլի Չիքովանին սոցցանցում արձագանքում է Գերմանիա կատարած այցի շրջանակներում անցկացված հանդիպումներին։
Ինչպես նշում է Չիքովանին, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահի և «Վրացական երազանքի» պատվիրակության զրույցը շոշափել է Գերմանիայի դերն ու աջակցությունը Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացում։
«Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահ Լարս Կլինգբեյլին հանդիպեցինք «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։
Հանդիպմանը խոսվել է Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման և փոխադարձ համագործակցության խորացման գործընթացում Գերմանիայի դերի և աջակցության մասին։ Հյուրընկալող կողմից նշվել է, որ Գերմանիան աջակցում է մեր ինտեգրմանը եվրոպական կառույցներին, և ամեն ինչ կարվի այս ճանապարհին հաջողության հասնելու համար»,- գրել է Չիքովանին։
Նրա խոսքով՝ Վրաստանի պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ է անցկացրել Բունդեսթագում։
«Հանդիպումների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանին եվրոպական հեռանկար տալու վերաբերյալ Եվրոպական խորհրդի որոշմանը, Վրաստան-ԵՄ համագործակցության օրակարգի արդի հարցերին և Եվրամիությանը երկրի հետագա ինտեգրման կարևորությանը։
Զրույցն անդրադարձել է Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացին։
Հանդիպումներին, իհարկե, ուշադրությունը բևեռվել է Վրաստանի օկուպացված շրջաններում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակի վրա»,- գրել է Իրակլի Չիքովանին։