Վրաստանի ՆԱՏՕ-ում ներկայացուցիչ Իրակլի Բերաիան հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։ Այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նախարարության տվյալներով՝ Վրաստանի ներկայացուցիչը իր հավատարմագրերն է հանձնել Դաշինքի գլխավոր քարտուղարին։
«Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը։
Վրացի ներկայացուցիչը ընդգծել է Վրաստանի դերի կարևորությունը տարածաշրջանային անվտանգության մեջ և շնորհակալություն է հայտնել գլխավոր քարտուղարին Դաշինքի կողմից Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած ամուր աջակցության համար։
Մարկ Ռուտտեն շնորհավորել է Իրակլի Բերաիային ներկայացուցչի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր աշխատանքում», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։