Իրակլի Բերաիան հանդիպել է Պավել Հերչինսկուն
Իրակլի Բերաիան հանդիպել է Պավել Հերչինսկուն

Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Բերաիան հանդիպել է Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկու հետ։

Խորհրդարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, Ռուսաստանի Դաշնության լայնածավալ ռազմական ագրեսիան Ուկրաինայի դեմ, Վրաստանի անվտանգության մարտահրավերները, եվրաինտեգրման գործընթացը, Եվրամիության և Վրաստանի համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում:

«Եվրամիության դեսպանի հետ մենք զրուցել ենք բոլոր կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ ռուսական օկուպացիայի, Վրաստանի անվտանգության մարտահրավերների, Ուկրաինայում շարունակվող պատերազմի, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացի, անվտանգության և պաշտպանության ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությունների մասին։ Եվրամիությունը մեծ դեր է խաղում Վրաստանի անվտանգության հարցում: ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը կարևոր է օկուպացիոն գծում և մերձակայքում կայունության և անվտանգության ապահովման մեջ, ինչպես նաև միջազգային հանրությանը տեղում իրավիճակի մասին իրազեկելու համար: Հատկապես դինամիկ է Վրաստանի և Եվրամիության համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում։ Աճում է պաշտպանական կարողությունների ամրապնդման աջակցությունը։ Մեր խնդիրն է էլ ավելի ամրապնդել և ընդլայնել այս համագործակցությունը»,- ասել է Իրակլի Բերաիան։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։