Իրակլի Անթաձե. Էրգնեթիի հանդիպմանը քննարկել ենք կարևոր միջադեպերը, որոնք կուտակվել են վերջին 11 ամիսների ընթացքում
Այսօրվա հանդիպմանը քննարկել ենք կարևոր միջադեպերը, որոնք կուտակվել են վերջին 11 ամիսների ընթացքում,- այս մասին հայտարարել է Պետական անվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իրակլի Անթաձեն՝ միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի շրջանակներում անցկացված հանդիպումից հետո:
Ինչպես նշել է Իրակլի Անթաձեն, հանդիպմանն ընդգծվել է անօրեն կալանքի տակ գտնվող Վրաստանի քաղաքացիների հարցը:
«Առաջին օրից մենք պահանջել ենք ազատ արձակել անօրեն կալանավորված Զազա Գախելաձեին: Այսօրվա հանդիպմանը ևս խոսվել է այդ մասին, զրուցել ենք նաև կալանքի տակ գտնվող Խվիչա Մղերբրիշվիլու և Գենադի Բեստաևի առանց նախապայման ազատ արձակման և իրենց տուն վերադարձի մասին»,- հայտարարել է Անթաձեն:
Ինչ վերաբերում է Զազա Գախելաձեի առողջական վիճակին, Անթաձեն նշել է, որ Գախելաձեն իրեն լավ է զգում և անցնում պլանային բժշկական ծառայություն:
Նրա խոսքով, խոսքը վերաբերել է նաև Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղում զարգացած իրադարձություններին: