Իրակլի Անթաձե. Ցխինվալիի ներկայացուցիչները չեն կիսել Վրաստանի կենտրոնական իշխանության կառուցողական առաջարկները և տապալել Էրգնեթիի հանդիպումը
Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխնիզմի 95-րդ հանդիպումը տապալվել է,- այս մասին լրագրողներին հայտնել է ՊԱԾ-ի տեղեկատվական և վերլուծական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իրակլի Անթաձեն՝ Էրգնեթիում:
Ինչպես նա մեկնաբանել է, այսօրվա հանդիպմանը, օրակարգի համաձայն, պետք է քննարկվեին բոլոր այն միջադեպերը, որոնք գրանցվել են Էրգնեթիի նախորդ հանդիպումից մինչ օրս, որը վտանգ է ստեղծում տեղում առկա անվտանգության իրավիճակին:
«Հանդիպումն սկսվել է անվտանգության միջավայրի քննարկումով, որտեղ խոսվել է Խաշուրիի մունիցիպալիտետի Չորչանա գյուղի հարակից տարածքում օկուպացնող ուժերի կողմից իրականացված սադրիչ գործողությունների մասին: Նշված հարցը քննարկելիս Ցխինվալիի ներկայացուցիչները օկուպացնող ուժերի աջակցությամբ ունեցան ծայրահեղ ապակառուցողական դիրքորոշում և մի քանի անգամ հնչեցրին վերջնագիր և սպառնացին Էրգնեթիում միջադեպերի կանխարգելման և դրանգ արձագանքման մեխանիզմի (IPRM) ձևաչափի գործունեությանը: Կենտրոնական իշխանության կողմից ընդգծվել է, որ «IPRM»-ը այն ձևաչափը չէ, որտեղ ընդունելի է վերջնագրերի լեզվով խոսելը, ցանկացած հարց հնարավոր է քննարկվի երկխոսության ճանապարհով»,- նշել է Անթաձեն:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, ինչ վերաբերում է Չորչանայի հարակից տարածքում իրականացված սադրիչ գործողություններին, ցանկացած խնդրի դեպքում, պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի Դաշնությունը, որպես օկուպացված տարածքում արդյունավետ հսկողություն իրականացնող ուժ: