Իրաքի զինված ուժերը սկսել են հատուկ գործողություն ԻՊ-ի դեմ
Իրաքի զինված ուժերը սկսել են հատուկ գործողություն ԻՊ-ի դեմ

Իրաքի զինված ուժերը փետրվարի 3-ին սկսել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանի հարակից տարածքը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից մաքրելու գործընթացը: Այդ մասին տեղեկացրել է օպերացիան իրականացնող շտաբի հրամանատար Մահմուդ ալ-Ֆելլահին:

«Բանակի ստորաբաժանումները, ոստիկանությունը, աշխարհազորայինները, սահմանապահները հակաահաբեկչական կոալիցիայի ավիացիայի աջակցությամբ սկսել են լայնամասշտաբ օպերացիա Անբարի շրջանի անապատային տարածքներում, որոնք Սաուդյան Արաբիայի սահմանին մոտ են»,-ասել է նա: Օպերացիայի նպատակն է ոչնչացնել «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման տեղակայման տարածքները:

Իրաքի վարչապետը դեկտեմբերի 10-ին հայտարարել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին վերջնական ոչնչացնելու մասին: