Իրաքի պաշտպանության նախարարի լրատվությամբ, Սիրիայից Իրաք տեղափոխված ամերիկացի զինվորականները երկրից կհեռանան չորս շաբաթում
Սիրիայից Իրաք տեղափոխված ամերիկացի զինվորականները երկրից կհեռանան չորս շաբաթում,-այս մասին Իրաքի պաշտպանության նախարարը հայտարարել է ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:
Նաջահ Ալ-Շամարի խոսքով, ԱՄՆ-ի բանակի զինվորականները Իրաքում գտնվում են ժամանակավոր և չորս շաբաթում նրանք կտեղափոխվեն՝ Քուվեյթ, Քաթար կամ Միացյալ Նահանգներ: Իրաքի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռազմական ինքնաթիռներն արդեն Իրաքում են:
ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերը մինչ այդ ասել էր, որ ամերիկացի զինվորականները Իրաքի Արևմուտքում շարունակելու են այսպես կոչված «Իսլամական պետության» դեմ գործողությունները, սակայն ավելի ուշ նա հանդես է եկել այլ հայտարարությամբ և նշել, որ Վաշինգտոնը իր զինվորականներին վերադարձնում է տուն: