Իրաքի պաշտպանության նախարարի լրատվությամբ, Սիրիայից Իրաք տեղափոխված ամերիկացի զինվորականները երկրից կհեռանան չորս շաբաթում

Սիրիայից Իրաք տեղափոխված ամերիկացի զինվորականները երկրից կհեռանան չորս շաբաթում,-այս մասին Իրաքի պաշտպանության նախարարը հայտարարել է ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո:

Նաջահ Ալ-Շամարի խոսքով,  ԱՄՆ-ի բանակի զինվորականները Իրաքում գտնվում են ժամանակավոր և չորս շաբաթում նրանք կտեղափոխվեն՝  Քուվեյթ, Քաթար կամ Միացյալ Նահանգներ: Իրաքի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ռազմական ինքնաթիռներն արդեն Իրաքում են:

ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղար Մարկ Էսպերը մինչ այդ ասել էր, որ ամերիկացի զինվորականները Իրաքի Արևմուտքում շարունակելու են այսպես կոչված «Իսլամական պետության» դեմ գործողությունները, սակայն ավելի ուշ նա հանդես է եկել այլ հայտարարությամբ և նշել, որ Վաշինգտոնը իր զինվորականներին վերադարձնում է տուն: