Իրադարձությունների ագրեսիվ զարգացումը միայն այն ուժերի հետաքրքրություններում է, որը իրականացնում է մեր տարածքների օկուպացիան. Մամուկա Բախտաձե
Իրադարձությունների ագրեսիվ զարգացումը միայն այն ուժերի հետաքրքրություններում է, որոնք ցանկանում են հասարակության շարքերում տարածեն խառնաշփոթության զգացմունք, առաջին հերթին երկրի, որը իրականացնում է մեր տարածքների օկուպացիան,-այս մասին Վրաստանի վարչապետ, Մամուկա Բախտաձեն հայտարարել է մինչ կառավարության նիստի սկիզբը:
Լրագրողները Մամուկա Բախտաձեին հարցեր են առաջադրել կապված Լևան Վասաձեի երեկվա հայտարարությանը և այն մասին, թե ում հետաքրքրություններում կարող է լինել իրադարձությունների ագրեսիվ զարգացումը:
Վրաստանի վարչապետի հայտարարությամբ, նրանք ովքեր դուրս կգան օրենքի սահմաններից, կպատժվեն խիստ կերպով:
Գործարար Լևան Վասաձեն Վերեյի այգում տեղի ունեցած ցույցին հայտարարել է, որ «Թբիլիսի պրայդի» դեմ Թբիլիսիում կազմվելու են ժողովրդական ստորաբաժանումներ:
Անօրեն խմբավորում ստեղծելու, ղեկավարելու և դրանում անդամագրվելու փաստով ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել, Վրաստանի ՔՕ 223-րդ հոդվածի առաջին մասով: