Ինտեռնետ տարածքից հանելու են ֆաշիստական գրականությունը: Մեծ Բրիտանիայի Hope not hate լայնամասշտաբ հակաֆաշիստական խումբը, կոչ է արել մի քանի ինտեռնետ կայքին վերացնել ցանցից ֆաշիստական գրքերը:
Ոչ ցանկալի գրքերի թվում է հայտնվել նաև՝ Ադոլֆ Հիտլերի կողմից գրված անտիսեմիտ տրաքտատը: Հակաֆաշիստական խմբի ղեկավար, Ջո Մալհոլի հայտարարությամբ, նշված գրականությունը լուրջ վտանգ է ներկայացնում ապագա սերնդի համար:
Օնլայն գրքեր տարածող կամ վաճառող ինտեռնետ կայքերը, այդ թվում Amazon-ը, Waterstones-ը, Foyles-ը և WH Smith-ը արդեն հանել են ֆաշիստական բովանդակություն ունեցող գրականությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan