Ինտենսիվ ձյան պատճառով, Խաշուրի-Ախալցիխե-Վալե ավտոճանապարհատվածում կան որոշ սահամանափակումներ
Ավտոճանապարհային վարչության տեղեկությամբ, անցկացված ինտենսիվ մաքրման աշխատանքների արդյունքում, ներքին պետական նշանակության Վազիանի-Գոմբորի-Թելավիի ավտոճանապարհի կմ36-կմ55 Վերոնա-Շուամթայի հատվածում ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:
Վրաստանի մասշտաբով ավտոճանապարհներին բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով, սահմանափակումներ են մնում.
Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ138-կմ158 Չումաթելեթի-Խունևի հատվածում արգելվում է կցովի և կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը, իսկ մնացած տիպի ավտոտրանսպորտի երթևեկությունը ազատ է:
Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով, ներքին պետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի կմ1-կմ106 Գոմի-Զեստափոնի հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսի երթևեկությունը:
Ինտենսիվ ձյան պատճառով, միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե (Թուրքիայի Հանրապետության սահման) ավտոճանապարհի կմ30-կմ96 (Բորժոմի-Վալեի սահման) հատվածում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի և ավելի քան 30 տեղ ունեցող ավտոբուսի երթևեկությունը:
Ինտենսիվ ձյան պատճառով, ներքին պետական նշանակության Քութաիսի (Մոծամեթա) – Տղիբուլի – Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ38-կմ62 Նաքերալայի լեռնանցքում արգելված է կցովի, կիսակցովի ավտոտրանսպորտի երթևեկությունը:
Ստեղծված իրավիճակից ելնելով, ավտոճանապարհային վարչությունը կոչ է անում, տեղաշարժվել ձմռան համար նախատեսված անվադողերով, սարքի ավտոտրանսպորտով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին: