Ինգուշեթիում ձերբակալել են ընդդիմախոս ցուցարարների:
«Кавказский узел»-ի տեղեկությամբ, ազատազրկվել է առնվազն 5 մարդ: Այդ թվում են ինգուշ ընդդիմախոսներ Բագաուդին Խաուտիևը և Զարիֆ Սաուտիևը: Ցուցարարների ձերբակալությունից առաջ խուզարկվել են նրանց բնակարանները:
Ինչպես գրում է ինգուշ լրագրող Իզաբելա Էվլոևան, ձերբակալվածներին ոստիկանություն են տեղափոխել հարցաքննության:
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ինգուշեթիում բողոքի ցույցերն ավարտվել են իրավապահների հետ բախումներով: