Ինգուշեթիայում շուրջ 10 հազար մարդ բողոքում է Չեչնիայի հետ սահմանը փոխելու փաստի դեմ, լսվում են կրակոցի ձայներ (վիդեո)
Ինգուշեթիայում շուրջ 10 հազար մարդ բողոքում է Չեչնիայի հետ սահմանը փոխելու փաստի դեմ, լսվում են կրակոցի ձայներ (վիդեո)

Ինգուշեթիայի Մագաս մայրաքաղաքում շուրջ 10 հազար մարդ բողոքում է Չեչնիայի հետ սահմանը փոխելու փաստի դեմ: Ինգուշեթիայի Ազգային ժողովի պատգամավորները քննարկել են Չեչնիայի հետ կնքած պայմանագիրը և այն վավերացրել: Նախքան որոշման ընդունում, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում:

Ինգուշեթիայի ուժային կառույցների ներկայացուցիչները պատգամավորներին պաշտպանելու մոտիվով կրակում էին օդում: Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են անվավեր ճանաչել Հանրապետության նախագահ Յունուս-Բեկ Էվկուրովի և Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրով ստորագրած փաստաթուղթը: