Ինգուշեթիայում ձերբակալել են բողոքի ցույցի 8 մասնակցի
Ինգուշեթիայում ձերբակալել են բողոքի ցույցի 8 մասնակցի

Ինգուշեթիայում ձերբակալել են բողոքի ցույցի 8 մասնակցի: Նրանք մեղադրվում են ոստիկաններին դիմադրելու մեջ:

Ձերբակալվածների միջև է Ինգուշեթիայի երիտասարդական խորհրդի ղեկավար, Բագաուզին Խատուևը: Ձերբակալվածներին սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում:

Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում մարտի 26-ին տեղի էր ունեցել բողոքի ցույց, որն ավարտվել էր ոստիկանության հետ բախմամբ: Ցուցարարները պահանջում են Ինգուշեթիայի հանրապետության ղեկավար Յունուս-Բեկ Էվկուրովի պաշտոնաթողությունը և Ինգութեշիա-Չեչնիա սահմանը փոխելու մասին համաձայնագրի վերացումը: