Չեչնիայի և Ինգուշեթիայի լիդերները ձևակերպել են սահմանների փոփոխման պայմանագիրը
Չեչնիայի և Ինգուշեթիայի լիդերները ձևակերպել են սահմանների փոփոխման պայմանագիրը

Չեչնիայի և Ինգուշեթիայի ղեկավարները ձևակերպել են սահմանների փոփոխման մասին պայմանագիրը: Ռամզան Կադիրովի և Յունուս-Բեկ Էվկուրովի համաձայնության նպատակը երկու հանրապետությունների միջև վարչական սահմանների հաստատումն էր:

Փաստաթղթի համաձայն, Ինգուշեթիայի Նադտերեչնիի շրջանի մասը, լեռնային տարածքը և անտառային շրջանը փոխանցվել է Չեչնիային, փոխարենը Ինգուշեթիային է փոխանցվել համանման տարածք Մալգոբեգսկիի շրջանից:

Նշված տարածքները բնակեցված չեն:

Համաձայնության դեմ Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում բողոքել են հարյուրավոր մարդիկ: