Ինգուշեթիայում բողոքի ցույցի մասնակիցների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում (տեսանյութ)

Ինգուշեթիայում բողոքի ցույցի մասնակիցների և իրավապահների միջև տեղի է ունեցել բախում: Ցուցարարները ստիպված են եղել հեռանալ հրապարակից: Լրատվությունն այս մասին տարածում է «Մարշ» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, Մագոմեդ Մուցոլգովը:

Նրա խոսքերով, երեկ գիշեր և այսօր առավոտյան ոստիկանները մի քանի անգամ փորձել են ցրել ցույցը, սակայն ցույցի մասնակիցներին հաջողվել է մնալ տարածքում: Ցույցը արտոնված էր մեկ օրօվ, սակայն ցուցարարները որոշել էին շարունակել հավաքը:

Ցուցարարները դեմ են հանրաքվեի մասին օրենքում փոփոխություններին: Գործը վերաբերում է Չեչնիայի և Ինգուշեթիայի սահմանի վերանայման մասին անցած տարի ստորագրված համաձայնությանը, որին չեն համաձայնվում տեղացիները: Ցույցին լսվել է նաև Ինգուշեթիայի ղեկավարի պաշտոնաթողության պահանջը: