Ինգորողվայի կլինիկայում հայտնում են, որ հանրահավաքի ժամանակ վիրավորված երկու լրագրող բուժվում է, մեկն արդեն լքել է կլինիկան
Ինգորողվա կլինիկայից հայտնում են, որ այս պահին կլինիկայում բուժվում են երկու լրագրողներ, իսկ մնացած պացիենտներն արդեն լքել են հաստատությունը,- այս մասին տեղեկությունը տարածում է Ինգորողվայի կլինիկայի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նինո Խարաիշվիլին։
Նրա խոսքով, կլինիկայում են մնում «Ֆորմուլա»-ի լրագրող Գուրամ Ռոգավան և գերմանացի լրագրող։
«Այս պահին Ինգորողվայի կլինիկայում երկու պացիենտ է մնացել, երկուսն էլ լրագրողներ են։ Մարիամ Գափրինդաշվիլին լքել է կլինիկան, քանի որ իրեն բավարար է զգում։ Նա ճակատի կտրվածք ուներ, որը բուժեցին, կարեցին, վիրակապեցին։ Այս պահին միայն թեթեւ գլխապտույտ է մնացել, նրա կենսական պարամետրերը բավարար են։ Գերմանացի լրագրողը հավանաբար կմնա մինչև երեքշաբթի, քանի որ նրան պետք է հսկողություն-։ Ինչ վերաբերում է Գուրամ Ռոգավային, ապա նա կլինիկայում կմնա մինչև երկուշաբթի՝ բժիշկների հսկողության ներքո։ Գուրամի վիճակը կայուն է, նա այս պահին բողոք չունի։ Նա պետք է մի քանի շաբաթ կրի ֆիքսատոր, որպեսզի հետագայում վերականգնի առկա ոսկրային վնասվածքը, որն այս պահին վիրահատություն չի պահանջում: Գերմանացի լրագրողի կենսական պարամետրերը կայուն են, բողոքներ չկան: Երկուշաբթի կամ երեքշաբթի նա դուրս կգրվի»,- ասել է Նինո Խարաիշվիլին։