Ինգորողվայի կլինիկայից հայտարարեցին, որ երեկվա ակցիայից կլինիկա է տեղափոխվել երեք հիվանդ, որոնցից երկուսն արդեն դուրս են գրվել, իսկ մեկը շարունակում է բուժումը հաստատությունում
Ինգորողվայի կլինիկայից հայտնել են, որ բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված երեք անձինք տեղափոխվել են կլինիկա։ Նրանցից երկուսը հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Բժշկի խոսքով՝ վիրավորներից մեկի ուսի ոսկորը կոտրվել էր, մյուսի մոտ՝ շնչառական օրգանների վնասվածք կար։ Կլինիկայում թողել են միայն մեկ վիրավորի, ով ուղեղի ցնցում ունի։
«Կլինիկա է ընդունվել երեք հիվանդ։ Նրանցից երկուսը ամբուլատոր հսկողության տակ դուրս են գրվել բնակարան, ուղեղի ցնցումով մեկ հիվանդ ընդունվել է նյարդավիրաբուժության բաժանմունք։ Մեկի ուսը կոտրվել էր, որը շտկվել էր վնասվածքաբանների կողմից: Երկրորդ հիվանդը անգիտակից է եղել, որը, ըստ նրա, ստացել է պղպեղի սփրեյ ներշնչելու արդյունքում»,- ասել է Ինգորողվա կլինիկայի շտապօգնության բաժանմունքի վարիչ Նանա Դալաքիշվիլին։
Տեղեկացնենք, որ օրեր առաջ հանրահավաքի ժամանակ վիրավորված 21-ամյա տղան շարունակում է բուժումը։ Նա պահպանել է աչքի ամբողջականությունը և շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Տղայի վիճակն այս փուլում կայուն է։