Ինգորողվա կլինիկայից հայտնում են, որ ճակատի ոսկորի և աչքի վնասվածքներով կլինիկա տեղափոխված 21-ամյա պացիենտի վիճակը կրկին կայուն է
Ինգորողվա կլինիկայից հայտնում են, որ ճակատի ոսկորի և աչքի վնասվածքներով կլինիկա տեղափոխված 21-ամյա պացիենտի վիճակը կրկին կայուն է։
Կլինիկայի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Նինո Խարաիշվիլիի խոսքով՝ հիվանդը կրկին դեղորայքային քնի ազդեցության տակ է։
«Դեղորայքային քունը շարունակվում է. Կենսական պարամետրերն այս պահին կայուն են։ Պահպանվել է ակնագնդերի ամբողջականությունը, թեև վնասված կողմը վերահսկվում է ակնաբույժների կողմից։ Այս փուլում կենսական պարամետրերը կայուն են։ Նա շարունակում է բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է Նինո Խարաիշվիլին։