Ինֆեքցիոն հիվանդանոցում գտնվող Իրանի չորս քաղաքացիների մոտ կորոնավարակ չի հաստատվել

Ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող Իրանի չորս քաղաքացու մոտ նոր կորոնավարակ չի հաստատվել:

Այս մասին հայտարարել է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն:

Նրա խոսքով, նրանց վիճակը բավարար է և հիվանդանոցից դուրս կգրվեն մինչև օրվա վերջը:

«Ինչպես գիտեք, երեկ ուշ երեկոյան մեր հիվանդանոց են բերվել Իրանի չորս քաղաքացիներ: Նրանց հետազոտել ենք և ռենտգենյան ճառագայթմամբ թոքաբորբ չի հայտնաբերվել, այսօր ստացել ենք նրանց անալիզների պատասխանները Լուգարի լաբորատորիայից և հաստատվել է, որ նրանք վարակված չեն: Ներկայումս նրանց վիճակը բավարար է և դուրս են գրվելու»,- ասել է Թենգիզ Ցերցվաձեն: