Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնը կկոչվի Թենգիզ Ցերցվաձեի անունով
Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի գիտագործնական կենտրոնը կկոչվի Թենգիզ Ցերցվաձեի անունով։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
«Թենգիզ Ցերցվաձեն Վրաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ծառայության հիմնադիրն էր։ Նրա ջանքերով երկիրը կարողացավ խուսափել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի լայնածավալ համաճարակից։ Նա տարիներ շարունակ ղեկավարել է Ինֆեկցիոն պաթոլոգիայի, ՁԻԱՀ-ի և կլինիկական իմունոլոգիայի կենտրոնը։ 2009 թվականին Թենգիզ Ցերցվաձեի ղեկավարությամբ կենտրոնն արժանացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրագույն պարգեւին՝ Dr. Լի Ջոնգ-Վուկ մրցանակ. Թենգիզ Ցերցվաձեն եղել է Վրաստանում հեպատիտ C-ի և B-ի դեմ պայքարի պետական ծրագրերի հիմնական նախաձեռնողը, աջակիցն ու հաջողակ իրականացնողը։ Առանձնահատուկ է նրա ներդրումը COVID-19 համաճարակի կառավարման գործընթացում։
Թենգիզ Ցերցվաձեն եղել է Ամերիկայի ինֆեկցիոն հիվանդությունների միության, լյարդի հիվանդությունների ուսումնասիրման եվրոպական ասոցիացիայի, Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի, ՁԻԱՀ-ի միջազգային միության և բազմաթիվ այլ միջազգային բժշկական ընկերությունների անդամ: Նա մեծ ներդրում է ունեցել երկրի համար կարևոր գիտական գործունեության և մատաղ սերնդի կրթության գործում։ Թենգիզ Ցերցվաձեն արժանացել է Նախագահի Գերազանցության և Պատվո շքանշանների՝ բնակչության առողջության պահպանման գործում ունեցած անձնական մեծ ավանդի, բեղմնավոր գիտահետազոտական և հասարակական աշխատանքի համար։ Նրան շնորհվել է Թբիլիսիի պատվավոր քաղաքացու կոչում»,- ասված է հրապարակված տեղեկատվության մեջ։
Թենգիզ Ցերցվաձեն մահացել է օգոստոսի 1-ին 76 տարեկան հասակում