Ինձ շատ հետաքրքրում է, թե ինչ են անելու, որպեսզի Միխեիլ Սաակաշվիլիին ձեռընպահ մնա Վրաստանի ներքին գործերին միջամտելուց, մենք դա կտեսնենք. Գիորգի Գախարիա
Ինձ շատ հետաքրքրում է, թե ինչ են անելու, որպեսզի Միխեիլ Սաակաշվիլիին ձեռընպահ մնա Վրաստանի ներքին գործերին միջամտելուց, մենք դա կտեսնենք: Այսպես է լրագրողների հարցին պատասխանել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան, որը վերաբերում էր Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին՝ առ այն, որ Սաակաշվիլու նշանակումն իրենց երկրի ներքին գործն է:
Կառավարության ղեկավարը նշել է, որ նման նախադասությունները պետք է ունենան շարունակություն, որ, այդ թվում, նրանք ապագայում պետք է ապահովեն այն, որպեսզի Սաակաշվիլին չշարունակի միջամտել այլ երկրի ներքին գործերին: