Ինձ համար հաճելի է աշխատել Վրաստանի կառավարության հետ, ես տեսնում եմ, որ աշխատում եք բարեփոխումների վրա, և այդ գործում ունեք մեր աջակցությունը
Վրաստանը Եվրամիության հուսալի և հավատարիմ գործընկերն է,- այս մասին Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի նիստի ավարտից հետո:
Ինչպես նշել է Մոգերինին, կայացել է շատ արդյունավետ և դրական հանդիպում, որի ընթացքում քննարկվել են համագործակցությանը վերաբերող հարցեր:
«Ինչպես միշտ մենք ունեցել ենք արդյունավետ և դրական հանդիպում: Շատ հաջող արևելյան համագործակցության վեհաժողովից հետո, մենք զրուցել ենք մեր համագործակցության շուրջ: Մեր բարեկամությունը շատ առատ է, դրա վկայությունն է նաև անայցագրային ռեժիմը: Հիշում եմ, անցած տարի այս ժամանակ այստեղ քննարկում էինք այցեգրերի ազատականացման հարցը: Մենք տեսնում ենք, որ Եվրամիության անդամ երկրների և Վրաստանի քաղաքացիների միջև կապերը գնալով խորանում են: Ցանկանում եմ նշել, որ Եվրամիությունը պատրաստ է օգտագործել մեր բարեկամության ամբողջ ներուժը: Ինձ համար հաճելի է աշխատել Վրաստանի կառավարության հետ, ես տեսնում եմ, որ աշխատում եք բարեփոխումների վրա, և այդ գործում ունեք մեր աջակցությունը: Մեր նպատակն է, որ Վրաստանում լինի խաղաղություն և կայունություն: Ժնևյան բանակցությունները և Եվրամիության մոնիտորինգի խումբը աշխատում է հենց այդ ուղղությամբ: Բարձր եմ գնահատուկ ձեր կողմից իրականացրած բարեփոխումները: Այսօրվա դրությամբ Վրաստանի հարյուր հազարավոր քաղաքացի հատել է Շենգենյան գոտու սահմանը և դա Վրաստանի կառավարության քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Սա շատ կարևոր է զբոսաշրջության զարգացման և ազգերի միջև բարեկամական կապերի հաստատման համար: Շատ հաճել է, որ հանդիպում ենք վրացական արտադրանքին: Մենք Վրաստանի առևտրական համար մեկ գործընկերն ենք: 37 տոկոսով ավելացել է Վրաստանի արտահանումը: Մենք ունենք շատ դրական օրակարգ այս տարվա համար»,-ասել է Ֆեդերիկա Մոգերինին:
Հեղինակ -
Edgar Barsegyan