Ինձ համար ընդօրինակման կերպար է Նելսոն Մանդելան. Նիկոլ Փաշինյան
Հայաստանում կարճ ժամկետներում պետք է անցկացվեն արտահերթ ընտրություններ, հավանաբար 1-2 ամսում,- այս մասին հայտարարել է Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Հարցին, ով կընդգրկվի Հայաստանի նոր կառավարության կազմ, նա նշել է, որ դրանք կլինեն իր շարժման անդամները:
«Ժամանակավոր կառավարության առաջին խնդիրն է լինելու ազատ ընտրությունների պատրաստումը: Կարծում եմ, որ եր շարժման կազմում կան բազմաթիվ քաղաքական գործիչներ, ովքեր կստանձնեն պատասխանատվությունը: Սակայն, չեմ բացառում, որ Հայաստանի նոր կառավարություն ներառվեն քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները ևս: Մենք վաղուց է, Հայաստանի քաղաքականությունում ենք, փորձառու թիմ ենք: Եթե մենք կարողացանք պաշտոնաթող անել Սերժ Սարգսյանին, ուրեմն կարող ենք կառավարել նաև երկիրը»,- հայտարարել է Փաշինյանը:
Նրա խոսքով, «Թավշյա հեղափոխության» նպատակները պարտադիր կկատարվեն: Նա հայտարարում է, որ առաջինը վարչապետի հրաժարականն էր, իսկ երկրորդը՝ վարչապետի պաշտոնում ընդդիմախոսին ներկայացնել է, դրանից հետո, ժամանակավոր կառավարության ձևավորում, որը կանցկացնի ընտրական բարեփոխում, որը կապահովի արդար ընտրությունների անցկացում:
Լրագրողի հարցին, որ քաղաքական գործչի հետ կհամեմատեր իրեն և ով է իր համար օրինակ, Փաշինյանը անվանել է Նելսոն Մանդելային: