Ինդոնեզիայում սողանքի հետևանքով յոթ մարդ է զոհվել, 82-ը՝ անհետ կորել
Ինդոնեզիայում սողանքի հետևանքով յոթ մարդ է զոհվել, 82-ը՝ անհետ կորել

Ինդոնեզիայում, Ճավա նահանգում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է յոթ մարդ, իսկ 82 հոգի համարվում է անհետ կորած։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս»։

Ինդոնեզիայի աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ բնական աղետը տեղի է ունեցել վերջին օրերին տարածքում գրանցված առատ տեղումների պատճառով։

Սողանքը տեղի է ունեցել արևմտյան Բանդունգի շրջանի գյուղերից մեկում։

Միևնույն ժամանակ, Ինդոնեզիայի մետեորոլոգիական գործակալությունը բնակչությանը զգուշացրել է ծայրահեղ եղանակային պայմանների մասին՝ նշելով, որ կղզում ուժեղ տեղումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին։