Ինդոնեզիայում մարդատար ինքնաթիռը, որում գտնվում էր 189 մարդ, կործանվել է
Ինդոնեզիայում մարդատար ինքնաթիռը, որում գտնվում էր 189 մարդ, կործանվել է

Ինդոնեզիայում ավիաընկերություն Lion Air-ի ուղևորատար ինքնաթիռը կործանվել է։ Ինդոնեզիայի փրկարարական գործակալության տեղեկությամբ, Boeing 737- տիպի ինքնաթիռը ներքին չվերթ էր իրականացնում մայրաքաղաք Ջակարտայից Բանգակի կղզու ուղղությամբ։

Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունում, հայտնում են, որ ինքնաթիռում, անձնակազմի անդանմերը ներառյալ, գտնվում էր 189 մարդ։

Ըստ տարածված տեղեկության, ինքնաթիռն ընկավ ծովի մեջ թռչելուց 13 րոպե հետո։ Ավիաաղետի ժամանակ օդանավը գտնվում էր մոտավորապես 1 100 մետր բարձրության վրա։

Ինդոնեզիայի կառավարությունը ծովում սկսեց որոնողափրկարարական գողծողությունները։