Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 11 դեռահաս: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Հյուսիսային Սումատրայի նահանգում անսպասելի ջրհեղեղի հետևանքով հեղեղվել է տեղի դպրոցը: Փրկարարները մինչ այժմ փնտրում են շենքում մնացած դեռահասներին:
Տեղի իշխանության հայտարարությամբ, զոհերի թիվը հնարավոր է ավելանա: Դպրոցի ղեկավարի տեղեկությամբ, ջրհեղեղի ժամանակ դպրոցում գտնվում էր մոտ 30 երեխա:
Հյուսիսային Սումատրայի նահանգում ջրհեղեղ է տեղի ունեցել մի քանի օր տեղած անձրևի հետևանքով: