Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման վտանգի պատճառով փոխել են ինքնաթիռների ուղիները
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման վտանգի պատճառով փոխել են ինքնաթիռների ուղիները

Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման վտանգի պատճառով, փոխել են ինքնաթիռների ուղիները: Խոսքը վերաբերում է Անակ Կրակատաու հրաբխին, որը արթնացել է անցած շաբաթ և Ինդոնեզիայում առաջացրել ավերիչ ցունամի:

Մասնագետների տվյալներով, վերջին օրերին հրաբխի կրատերից դուրս է նետվում մեծ քանակությամբ լավա, որը մեծացնում է աղետի կրկնման ռիսկը: Այդ պատճառով իշխանությունները հրաբխի շուրջ 5 կիլոմետր շառավղով հայտարարել են վտանգ պարունակող և արգելել ցանկացած տեղաշարժը: Մեծացրել են նաև տագնապի մակարդակը:

Անցած շաբաթ հրաբխի ժայթքման հետևանքով առաջացած ցունամին, խլել է 430 կյանք: ևս մի քանի հարյուր մարդ համարվում է անհետ կորած: