Ինդոնեզիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի: Նրանց թվում՝ մալայզացի զբոսաշրջիկ:
Վնասվել են հարյուրավոր բնակելի տներ: Քաղաքացիների մի մասը մնացել է բաց երկնքի տակ: Տուժածների մի մասը հոսպիտալիզացված է:
Լուսաբացին, Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի էր ունեցել երկրաշարժ: Երկրաշարժին հետևել են 60 ցնցումներ:
Ստորգետնյա ցնցումներն զգացել են նաև Ինդոնեզիայի Բալի նավահանգստային կղզում: