Ինդոնեզիայում դպրոցի շենք է փլուզվել, կան զոհեր և վիրավորներ

11:12, 30.09.2025

Ինդոնեզիայում դպրոցի շենքի փլուզման հետևանքով մահացել է երեք երեխա, իսկ 101 մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարները փլատակների տակ փնտրում են ևս 38 մարդու:

Ըստ տեղեկությունների՝ շենքը ամուր հիմք չուներ և չէր կարող դիմանալ երկու լրացուցիչ հարկի ավելացմանը:

Նմանատիպ