Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 222-ի: Լրատվությունն այս մասին տարածել են տեղական իշխանությունները:
Փրկարարական գործողությունները շարունակվում են: Տասնյակ մարդիկ համարվում են անհետ կորած: Մեծացել է տուժածների թիվը, այն հասել է 843-ի:
Ցունամին Ինդոնեզիայի կղզիներով անցել է երեկ գիշեր: Պաշտոնական անձինք ասում են, որ հավանաբար ցունամին առաջացել է Կրակատուա հրաբխի ժայթքումից, ստորջրյա սողանքի արդյունքում:
Կրակատաու հրաբուխը գտնվում է Զոնդի նեղուցի մոտ, որը միմյանց է կապում Ճավա և Սումատրա կղզիները:
Հեղինակ -
Edgar Barsegyan