Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի

Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի: Լրատվությունն այս մասին հաստատել են տեղական իշխանությունները: 745 մարդ ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: Նրանց մի մասը տեղափոխվել է հիվանդանոց:

Փլուզվել են բնակելի տները, վնասվել են ավտոմոբիլային ճանապարհները, ջրով ծածկվել են ցանքատարածությունները:

Ինչպես ասում են փորձագետները, ցունամին առաջացել է Կրակատուա հրաբխի ժայթքումից, ստորջրյա սողանքի արդյունքում:

Տեղական մամուլի փոխանցմամբ, ցունամին անցել է այնպիսի լողափներով, որտեղ բազմաթիվ են զբոսաշրջիկները:

Սոցիալական ցանցում տարածված տեսանյութերից մեկում երևում է, թե ինչպես է ցունամին բախվում ծովափում մոնտաժված բեմին, որտեղ համերգ էր տալիս հայտնիինդոնեզիական համույթը: Երաժիշտներին հավանաբար քշել տարել է ջուրը, նրանցից մեկը և համույթի մենեջերը զոհվել են, մնացածը համարվում են անհետ կորած:

Այս պահին փրկարարները և մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչները փորձում են հայտնաբերել ողջ մնացածներին: ՈՒժգին աղետը Ինդոնեզիայի վրայով անցել է երեկ ուշ երեկոյան: