Ինդոնեզիայում բանտից փախել է 250 կալանավոր:
Մեծ Բրիտանիայի Հանրային հեռարձակողի տեղեկությամբ, դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Պապուայի նահանգում, զանգվածային խռովության ժամանակ:
Ցուցարարները դուրս էին եկել շրջանի մի քանի քաղաքի փողոցներ: Նրանք փակել էին ավտոճանապարհները, հարձակվել շենքերի վրա և այրել դրանք: Այդ թվում էր նաև բանտը: Հենց այդ պահին է իրականացվել մասշտաբային փախուստ բանտից:
Ինդոնեզիայում ցուցարարները բողոքում են Սուրաբայա քաղաքի ուսանողին ձերբակալելու դեմ: Նա մեղադրվում է երկրի դրոշն անարգելու մեջ: