Ինդոնեզիայում, 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով կան զոհեր

Երկրաշարժի հետևանքով 10 մարդ է զոհվել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում, կան տուժածներ:

Երկրաշարժը դարձել է ավերածությունների պատճառ: 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժին հետևել են 11 փոքր ցնցումներ:

Ստորգետնյա ցնցումներն զգացել են նաև Ինդոնեզիայի Բալի նավահանգստային կղզում: