Ինդոնեզիայի մայրաքաղաքում մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 55 մարդ է վիրավորվել, կասկածվում է 17-ամյա աշակերտ
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայի մզկիթում աղոթքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով վիրավորվել է առնվազն 55 մարդ, հաղորդում է BBC-ն։
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 12:15-ին։ Ոստիկանության տվյալներով՝ վիրավորները ստացել են ծանր և միջին ծանրության վնասվածքներ և տեղափոխվել են հիվանդանոց։
Պաշտոնյաները լրագրողներին հայտնել են, որ կասկածյալը 17-ամյա աշակերտ է, որը վիրավորվել է միջադեպի ժամանակ և այժմ վիրահատվում է։
Բացի այդ, դպրոցի աշակերտներից մեկը BBC-ին պատմել է, որ հաճախ «ծաղրանքի» ենթարկվող աշակերտը ինքնաշեն ռումբ է բերել դպրոց։