Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում յոթհարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 22 մարդ է զոհվել
Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում յոթհարկանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով 22 մարդ է զոհվել

Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում յոթհարկանի վարչական շենքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 22 մարդ։

Ջակարտայի ոստիկանապետ Սուսատյո Պուրնոմո Կոնդրոն լրագրողներին հայտնել է, որ հրդեհը այս պահին մարվել է։

Կոնդրոյի խոսքով՝ կրակը բռնկվել է առաջին հարկում, ապա տարածվել վերին հարկերում։ Նրա հաղորդմամբ՝ դեպքի պահին ընկերության մի քանի աշխատակիցներ շենքում ընթրիք էին անում։ Ոստիկանապետի տեղեկացմամբ՝ նրանցից ոմանց հաջողվել է դուրս գալ շենքից։

Շենքում, որտեղ բռնկվել է հրդեհը, տեղակայված է եղել ճապոնական Terra Drone Corporation ընկերության գրասենյակը։ Ըստ առկա տվյալների՝ հրդեհի պատճառ է դարձել գրասենյակում գտնվող դրոններից մեկի մարտկոցների բռնկումը։