Ինդոնեզիայի Արևելյան Պապուա նահանգում ջրհեղեղի հետևանքով 15 մարդ է զոհվել
Ինդոնեզիայի Արևելյան Պապուա նահանգում ջրհեղեղի հետևանքով 15 մարդ է զոհվել

Ինդոնեզիայի Արևելյան Պապուա նահանգում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 15 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են, հաղորդում են լրատվամիջոցները։

Ինդոնեզիայի իշխանությունները հայտարարել են, որ ջրհեղեղները առաջացել են ուժեղ անձրևներից հետո գետերի ափերից դուրս գալու հետևանքով։ Նրանց խոսքով՝ ութ երեխա դեռևս անհետ կորած է համարվում։

Փրկարարները նշել են, որ անհետ կորածների որոնումները խոչընդոտվում են լեռնային տեղանքի պատճառով։ Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման գործակալությունը կոչ է արել մարդկանց առավել զգույշ լինել, քանի որ մի քանի տարածքներում դեռևս սպասվում է գետերի մակարդակի բարձրացում։