Ինդիան Ուելս. Սերենա Ուիլյամսը պարտվեց քրոջը
Ինդիան Ուելս. Սերենա Ուիլյամսը պարտվեց քրոջը

Աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը պարտություն է կրել ԱՄՆ-ում ընթացող թենիսի Ինդիան Ուելսի մրցաշարում։

Երրորդ շրջանում 36-ամյա ամերիկուհին պարտվել է իր քույր Վինուս Ուիլյամսին՝ 3։6, 4։6։ Մրցախաղը տևել է 1 ժամ 26 րոպե։

Հիշեցնենք, որ Ինդիան Ուելսի նախորդ 2 մրցախաղերում Սերենա Ուիլյամսը հաղթել էր ղազախ Զարինա Դիյասին և հոլանդացի Կիկի Բերտենսին։ Այս մրցաշարում ամերիկուհին մայրանալուց հետո առաջին անգամ կորտ դուրս եկավ պաշտոնական մրցաշարում։ Դրանից առաջ նա նախորդ հանդիպումն անցկացրել էր 2017թ. հունվարի 28-ին՝ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում 6:4, 6:4 հաշվով հաղթելով Վինուս Ուիլյամսին: