Ինչպե՞ս են ուկրաինացիները հանդուրժում նրան. Պուտինը՝ Սաակաշվիլիի մասին

15:35, 14.12.2017

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում ընթացող ամենամյա ավանդական մեծ մամուլի ասուլիսի ժամանակ քննադատել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին՝ հայտարարելով, որ նրա պահվածքն անընդունելի է։ Նա նաև զարմանք է հայտնել, թե ինչպես է Ուկրաինան հանդուրժում նրան:

«Ես կարծում եմ՝ այն, ինչ անում է հիմա Սաակաշվիլին, նշանակում է թքել վրացի ժողովրդի երեսին, թքել ուկրաինացի ժողովրդի երեսին: Ինչպե՞ս եք դուք դա հանդուրժում, նա մարդ է, ով եղել է անկախ վրացական պետության նախագահ ու հիմա վազվզում է այնտեղի հրապարակներով ու գոռում, որ նա ուկրաինացի է, ինչ է, Ուկրաինայում իսկական ուկրաինացիներ չկա՞ն, շատ ցավալի է նայել այդ ամենին», – ասել է Պուտինը:

Նշենք, որ Մոսկվայի միջազգային առևտրի կենտրոնում շարունակվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ավանդական տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսը, ՌԴ ղեկավարին ուղղվել են տնտեսական բնույթի մի շարք հարցեր:

Հայտնի է, որ նախագահը մի քանի ժամվա ընթացքում պատասխանելու է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ Ռուսաստանի ներքին գործերին, արտաքին քաղաքականությանն ու միջազգային թեմաներին առնչվող հարցերին:

Նմանատիպ